Կրասնոդարի ֆուտբոլիստը Ռուսաստանի պրեմիեր լիգայի հանդիպումից հետո փորձել է ներխուժել մրցավարի սենյակ
«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան «Ուրալի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղից հետո փորձել է ներխուժել մրցավարների հանդերձարան՝ տրիբունայի սենյակում։ Այս մասին հայտնում է Match TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ցանկացել է պարզել, թե ինչու է հեռացվել խաղադաշտից։ Նա բարձր տոնով, բայց առանց վիրավորանքների է շփվել մրցավարների հետ։ Ուրալյան ակումբի աշխատակիցները Կորդոբային թույլ չեն տվել մտնել մրցավարի սենյակ, ինչի պատճառով էլ երկխոսությունը շարունակվել է միջանցքում։ Երկու ակումբների ներկայացուցիչների հորդորներից հետո հարձակվողը գնացել է հանդերձարան։
Նոյեմբերի 26-ին Կրասնոդարը հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել է «Ուրալին»։ Պարտության պատճառով թիմը կորցրել է իր առաջատարությունը Ռուսաստանի առաջնությունում, փոխանցում է Shantnews-ը։