Եգիպտոսի նախագահը շնորհակալություն է հայտնել Քաթարի էմիրին՝ Գազայում զինադադար հաստատելու ջանքերի համար
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին կիրակի օրը շնորհակալություն է հայտնել Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիին Գազայում զինադադար հաստատելու և ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գերիների փոխանակման գործում նրա միջնորդական աշխատանքի համար:
«Ես անհամբեր սպասում եմ համագործակցության ընդլայնմանը, որը կարող է օգնել բավարարել պաղեստինցի ժողովրդի ձգտումները և համապարփակ խաղաղություն հաստատել տարածաշրջանում», - գրել է աս-Սիսին սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ Քաթարը միջնորդել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր զինադադարի հաստատման հարցում, ինչպես նաև նպաստել է տասնյակ պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման գործարքին։