Օրական քանի՞ խուրմա կարելի է ուտել՝ առանց առողջությանը վնասելու
Սննդաբան Նատալյա Կրուգլովան պատմել է, թե օրական որքան խուրմա կարելի է օգտագործել՝ առանց օրգանիզմին վնասելու։ Խուրման սեզոնային ապրանք է և սեղաններին հայտնվում է ուշ աշնանը։ Սա վիտամիններով և հանքանյութերով հարուստ միրգ է, որը պարունակում է բետա-կարոտին, ասկորբինաթթու, ինչպես նաև կալիում, քրոմ, երկաթ, յոդ և մանգան:
«Իհարկե, նորմերը անհատական են, բայց միջին հաշվով մենք ասում ենք, որ սա օրվա ընթացքում երկու-երեք մանր միրգ է։ Եթե մարդն այս չափը չի գերազանցում, ապա դժվար թե դա հանգեցնի օրգանիզմում խնդիրների կամ փոփոխության»,- ասել է մասնագետը:
Սակայն որոշ հիվանդությունների դեպքում ավելի լավ է սննդակարգում կրճատել խուրմայի այս քանակությունը։
«Ածխաջրային նյութափոխանակության խանգարումներ ունեցող և շաքարային դիաբետով մարդիկ պետք է սահմանափակեն խուրման իրենց սննդակարգում: Նման հիվանդները երբեմն անհատական ռեակցիա են տալիս՝ շաքարի մակարդակը բարձրանում է։ Սուր փուլում ալերգիկ ռեակցիաներով և մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող հիվանդները նույնպես պետք է զգուշանան խուրմանից»,- հավելեց Կրուգլովան, փոխանցում է Mediahub-ը։