«Բավարիայի» դարպասապահ Նոյերը խոսել է իր ապագայի մասին
Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր ապագայի մասին։
«Ես ցանկանում եմ խաղալ գոնե այնքան ժամանակ, որքան խաղում է Թոմաս Մյուլերը։ Իհարկե, ուրախ կլինեմ շարունակել կարիերաս։ Բայց ամեն ինչ կախված է իմ առողջությունից:
Այս պահին ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում։ Կարծում եմ՝ միջազգային ընդմիջումն ինձ օգուտ տվեց»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահի գործող աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ, փոխանցում է ArmSport-ը։