Իրանում երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժը տեղի է ունեցել 14:15-ին, 20 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։