Ռուսաստանը հուսով է, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը. Պեսկով
Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը. այս մասին «Ռոսիա 1»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Երևանը մնում է Մոսկվայի բարեկամը։
«Մենք հուսով ենք, որ մեր հայ ընկերները նույնպես ի վերջո կվերսկսեն իրենց մոտեցումը՝ ի նպաստ կազմակերպության ընդլայնված մասնակցության»,- պարզաբանել է Պեսկովը։