Արենիում սուբվենցիոն ծրագրերի բյուջեն 600 մլն դրամ է
Շուրջ 600 միլիոն դրամ ընդհանուր բյուջեով սուբվենցիոն ծրագրեր՝ Արենիում. 9 բնակավայր միավորող խոշորացված համայնքը գրեթե ավարտել է այս տարվա համար նախատեսված բոլոր աշխատանքները:
Ճանապարհների նորոգում, փողոցների լուսավորություն, ոռոգման ու խմելու ջրագծերի արդիականացում՝ փոքր ու մեծ խնդիրները լուծում են ըստ առաջնահերթության, ՀՀ կառավարություն-համայնք գործակցությամբ:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: