Բժիշկը նշել է անեմիայի առաջացման հիմնական գործոնները
Մարդու օրգանիզմում երկաթի մատակարարումը վերահսկելը շատ կարևոր է կյանքի համար։ Այս մասին Газета.Ru-ին տված հարցազրույցում հայտնել է մանկաբարձ-գինեկոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, սննդաբան և Սոլգարի փորձագետ Անաստասիա Զուբրիցկայան։
«Երկաթի պակասի դեպքում օրգանիզմը նախ այն լրացնում է լյարդի պահեստում առկա պաշարներից, ինչը ոչ մի կերպ չի ազդում առողջության վիճակի և հեմոգլոբինի մակարդակի վրա: Այնուամենայնիվ, հենց որ այդ երկաթի պաշարներն օգտագործվեն, կհայտնվեն տհաճ ախտանիշներ՝ հոգնածություն, առանց պատճառի թուլություն, գլխապտույտ»,- նկատել է նա։
Բժիշկը նաև նշել է, որ արյան դոնորներն ու բուսակերները պետք է հատկապես ուշադիր հետևեն օրգանիզմում երկաթի մակարդակին։
Բացի դրանից, ըստ Զուբրիցկայայի, մարդու սննդակարգը նույնպես հատուկ դեր է խաղում, քանի որ վատ սնվելու դեպքում մեծանում է երկաթի պաշարների սպառման հետ կապված խնդիրների վտանգը, փոխանցում է Shantnews-ը։