Ֆրանսիան Զելենսկիին կոչ է արել բանակցել Ռուսաստանի հետ
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոնը սոցիալական ցանցի X հարթակում արևմտյան երկրներին կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մղել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների, տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
«Եկեք դադարեցնենք այս ջարդը, դադարեցնենք ուկրաինացիներին բանակ զորակոչելն իրենց կամքին հակառակ, դադարենք այնտեղ փող ու զենք ուղարկել, եկեք ստիպենք Զելենսկիին բանակցել»,-գրել է նա։
Ֆիլիպոն նաև կոչ է արել չեղարկել հակառուսական պատժամիջոցները և սկսել երկխոսություն Մոսկվայի հետ։
Ավելի վաղ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից Կիևի հատկացվող մակրոֆինանսական օգնության ծրագիրը խելագարություն է, քանի որ Ուկրաինան ամբողջովին կոռումպացված է։