ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը բխում է Եվրոպայի շահերից. Գերմանիայի ԱԳ նախարար
Ուկրաինան տեսանելի ապագայում կդառնա Եվրամիության (ԵՄ) մաս։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
Կարլսրուեում Կանաչների կուսակցության համաժողովում Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Կիևը տեսանելի ապագայում կամրապնդի ԵՄ-ն։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը համապատասխանում է կազմակերպության աշխարհաքաղաքական շահերին։
«Այդ պատճառով մենք ոչ միայն կշարունակենք մեր աջակցությունն Ուկրաինային, այլև կավելացնենք այն»,-եզրափակել է Բերբոքը։