Շվեյցարիայի նախագահը ժամանել է Կիև
Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն աշխատանքային այցով ժամանել է Կիև։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
Պետության ղեկավարի խոսքով՝ ինքն Ուկրաինա է ժամանել պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովին մասնակցելու, ինչպես նաև իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու համար։
Պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովում, ի թիվս կարևոր հարցերի, քննարկվելու են հատկապես ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրները։