Հռոմի պապը վատառողջ լինելու պատճառով չեղարկել է հանդիպումները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 25-ին չեղարկել է իր՝ առավոտյան նախատեսված հանդիպումները գրիպի պատճառով:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Վատիկանի հայտարարությանը:
Հռոմի պապը շաբաթ օրերին կանոնավոր հանդիպումներ է ունենում Վատիկանի պաշտոնյաների հետ, նաև Վատիկանի բաժնի ղեկավարի հետ, որը վերահսկում է եպիսկոպոսների նշանակումը:
Նա նաև նախատեսված հանդիպում է ունեցել Գվինեա Բիսաուի նախագահի հետ։