Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում մասնակցել է պանելային քննարկման
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում ընթացող զբոսաշրջության միջազգային ֆորումի՝ «Forum Internazionale Del Turismo 2023»-ի շրջանակում նոյեմբերի 25-ին մասնակցել է պանելային քննարկմանը։
Քննարկումը նվիրված է եղել զբոսաշրջության ոլորտի սոցիալական նշանակությանը, նրա դերին խաղաղության և միջազգային համերաշխության հաստատման գործում։