Ալեքսանդր Պետրակովը կշարունակի աշխատանքը Հայաստանի հավաքականում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Օրակարգում ընդգրկված էր 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանեց բոլոր հարցերին: ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն մաղթեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։