Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Յանա Հարությունյան – «Լեռնային Արցախ»
Շողեր Սարդարյան – «Ուրարտու աղջիկներ»
Լիլիթ Բաբայան – «Փյունիկ աղջիկներ»
Պաշտպաններ
Մարիանա Վարդանյան – «Ուրարտու աղջիկներ»
Անի Ղուկասյան – «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան – «Փյունիկ աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու աղջիկներ»
Լիանա Ղազարյան
Կիսապաշտպաններ
Վերոնիկա Ասատրյան – «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան – «Քրեյթոն» (Կանադա)
Էմմի Սարգսյան – «Ուրարտու աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Դալլաքյան
Մարալ Արթին
Հարձակվողներ
Մանե Ներսիսյան – «Իգլս» (ԱՄՆ)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Տաթև Խաչատրյան – «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Միլենա Սայադյան – «Ուրարտու աղջիկներ»
Լուսինե Կոստանյան – «Ուրարտու աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա
Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Հայաստան-Իսրայել հանդիպումը: Դեկտեմբերի 2-ին կրկին Երևանում կկայանա պատասխան՝ Իսրայել-Հայաստան հանդիպումը: Կանանց ազգային հավաքականը դեկտեմբերի 3-ին կմեկնի Ղազախստան, որտեղ դեկտեմբերի 5-ին կմրցի Ղազախստանի ընտրանու հետ։