Հնդկաստանում փակվել է Աֆղանստանի դեսպանությունը
Հնդկաստանում Աֆղանստանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
«Նյու Դելիում Աֆղանստանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը ցավով հայտարարում է 2023 թվականի նոյեմբերի 23-ից Նյու Դելիում իր դիվանագիտական ներկայացուցչության վերջնական փակման մասին»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Սինհուան:
2021 թվականին թալիբները վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի վրա։ Հնդկաստանի կառավարությունը չի ճանաչում թալիբների կառավարությունը։
Սկզբում Հնդկաստանը թույլ տվեց Աֆղանստանի դեսպանությանը շարունակել գործունեությունը դեսպան Ֆարիդ Մամունդզայի ղեկավարությամբ, իսկ նախկին նախագահ Աշրաֆ Ղանիի կողմից նշանակված անձնակազմին՝ շարունակել աշխատանքը վիզաների տրամադրման և առևտրական հարցերը լուծելու համար: