Կասիմ-Ժոմարտն ու Ղազախստանը դեռ կհիշեն Արցախը
Բաքու այցի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «շնորհավորել է Ալիևին և Ադրբեջանի եղբայրական ժողովրդին դարակազմիկ իրադարձության՝ Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության վերադարձի կապակցությամբ»։
Տոկաեւը առիթ-անառիթ շնորհավորում է «ազերբայդժանի պատմական հաղթանակը», առաջին անգամ՝ 2020-ի դեկտեմբերին, ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքին։
Դե ինչ, շուտով առիթ կլինի «շնորհավորել» Ղազախստանի եղբայրական ժողովրդին առաջիկայում սպասվող դարակազմիկ իրադարձությունների կապակցությամբ։ Մի ժողովրդի, որի պատմության ու ինքնության մի քանի պատառիկ կա, այն էլ, օ սարսափ, հայկական աղբյուրներում։