Սյունիքում ՊՆ ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սյունիքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այդ մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը․
«Վթարի հանգամանքները պարզելուն ուղղված քննչական և վարութային գործողություններ են իրականացվում։
Լուրջ վնասվածք զինծառայողները չեն ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ։