Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից հայհոյանքներով հայտնի դարձած Նարինե Հայրապետյանը, պարզվում է, «հայհոյանքի հետ սեր ունի»․ 2021-ին հայհոյանքներ է հնչեցրել նաև վարչապետի հասցեին, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել
Datalex.am կայքից տեղեկանում ենք, որ Երևանի ավագանու անդամ Նարինե Հայրապետյանին, որը ներկայացնում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, 2021 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր և անձի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Մասնավորապես՝ 2021թվականի սեպտեմբերի 16-ին Նարինե Սլավիկի Հայրապետյանը, Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Նա ծայրահեղ անպարկեշտ եղանակով ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։
Կարդալով մեղադրական վճիռը պարզ է դառնում, որ տիկինը ֆեյսբուքյան էջի միջոցով հանրային մակարդակով անձնական վիրավորանք է հասցրել նաև պատերազմում զոհվածների ծնողներին և ՀՀ քաղաքացիներին՝ հնչեցնելով ծանր հայհոյանքներ։ Եվ նման մարդիկ դեռ խոսում են հայրենասիրությունից ու պետականամետությունից․․․