ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող առաջին պատանդները ժամանել են Իսրայել
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պատանդ վերցված և Գազայի հատված տարված իսրայելցի առաջին 13 կանայք ու երեխաները Իսրայել են վերադառնում նոյեմբերի 24-ի երեկոյան։
Սա 50 առևանգված իսրայելցիներից բաղկացած առաջին խումբն է, որն ազատ կարձակվի փոխանակման գործարքի շրջանակներում առաջիկա չորս օրվա ընթացքում:
Ինչպես հայտնում է Today in Israel-ը, վկայակոչելով Haaretz թերթին, ՀԱՄԱՍ-ի ազատած 12 թայ պատանդները հատել են Իսրայելի սահմանը։