Էրդողանի հերթական սուտը. «Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության»
Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը ավանդաբար լռել է Հայոց ցեղասպանության մասին, որը Թուրքիան իրականացրել էր 20-րդ դարի սկզբին։
Ագրեսոր երկրի ներկայացուցիչը հայտարարել է հաջողությունն ընդլայնելու մտադրության մասին, որ ձեռք է բերվել անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, նավերի, զրահատեխնիկայի, տեսախցիկների, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի արտադրության ոլորտներում։
Նա հայտնել է, որ հոկտեմբերի դրությամբ Թուրքիայի տարեկան արտահանումը հասել է 254,8 միլիարդ դոլարի։