Չի կարելի քո երկրի շահերը նսեմացնել այլ երկրների շահերի առաջ. Փաշինյան
Մենք ազատվեցինք բանակում հինգերորդ շարասյունից։ Այս մասին նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի հարցերին։
Նա վստահեցրեց, որ այսօր Հայաստանում խորքային պետություն չկա։
«Սակայն մեր պետական համակարգում լուրջ առաջընթաց է գրանցվել՝ պետությունը որպես բարձրագույն արժեք ընկալելու առումով»,- նշել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ պետական համակարգում առաջընթացը նաև սեփական երկրի շահերը այլ երկրների շահերից առաջ չնսեմացնելու ընկալման մեջ է։