Ադրբեջանն Իրանի հետ սահմանին նոր անցակետեր է կառուցելու
Իրանի հետ Ադրբեջանի պետական սահմանին անցակետեր կկառուցվեն։
Այս մասին ասվում է Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային միջանցքների գործողությունների ծրագրում, որը հաստատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։
Գործողությունների ծրագրի համաձայն՝ շինարարական աշխատանքները կսկսվեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնեցումից հետո Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում, Նաիխիջևանի տարածքում և Աստարայի շրջանում։