Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ-ն՝ Սյունիքում վթարի մասին
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են՝ այսօր Սյունիքում տեղի ունեցած վթարից որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել։
«Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: