ԿԺԴՀ ղեկավարի դուստրը կրել է սվիտեր՝ նվիրված հետախուզական արբանյակի արձակմանը. Bloomberg
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի դստերը նկատել են սվիտերով, որը թողարկվել է ԿԺԴՀ-ի կողմից առաջին հետախուզական արբանյակի ուղեծիր դուրս բերելու տոնակատարության շրջանակներում, գրում է Bloomberg-ը։
Այժմ աղջիկը մոտ 10 տարեկան է։ Նշվում է, որ այս հագուստով լրագրողների առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդի դստեր լուսանկարների հայտնվելը և արբանյակի արձակումից հետո երիտասարդ գիտնականների մեծարումը հիշեցնում է, որ ԿԺԴՀ-ի նոր սերունդը շարունակելու է Փհենյանի քաղաքականությունը. միջուկային ծրագրի զարգացում։
Մինչ այս Փհենյանը հայտարարել էր ևս մի քանի հետախուզական արբանյակներ արձակելու մտադրության մասին՝ նոյեմբերի 22-ին երրորդ փորձով իր առաջին հետախուզական արբանյակի հաջող արձակումից հետո։