«Անհաջողակ է, կախյալ, ծառայում է մի քանի տիրոջ և չի կարող կոչվել անկախ երկիր»․ Ալիևը՝ Հայաստանի մասին
«Աշխարհում քիչ չեն այն երկրները, որոնք անհաջողակ են, կախյալ, ցանկանում են նստել երկու կամ ավելի աթոռների վրա, ծառայել մի քանի տիրոջ և իրենց վերածել ավելի մեծ պետությունների միջև հակամարտությունների ասպարեզի։ Դրանցից մեկը Ադրբեջանի հարևան Հայաստանն է»։ Այսպես է արտահայտվել խաղաղության պատրաստվող Հայաստանի Հանրապետության մասին հարևան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի գագաթնաժողովում ունեցած ելույթում նա նշել է, թե «նման երկրները բառի բուն իմաստով չեն կարող կոչվել անկախ երկրներ»։
«Նման երկրների քաղաքականությունը հիմնված չէ իրենց ժողովրդի կամքի վրա, նրանց ճակատագիրը դրսի հովանավորների ձեռքում է»,- նշել է Ադրբեջանի նախագահը։