Գիտաաշխատողների աշխատավարձերը 262-318 տոկոսով կբարձրանան. Փաշինյան
Հայաստանում առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի համեմատ կավելանա 267%-ով, գլխավոր գիտաշխատողինը՝ 262%-ով, իսկ գիտական բաժնի ղեկավարինը՝ 318%-ով։ Այս մասին նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի հարցերին։
Նրա խոսքով՝ 2023 թվականին, 2018 թվականի համեմատ, գիտական ոլորտի ֆինանսավորումն աճել է 150 տոկոսով։ «Մենք հավատում ենք մեր երկրի երջանիկ ապագային և գիտենք, թե ինչպես հասնել դրան»,- վստահեցրեց նա։
Փաշինյանն ասաց, որ 2024 թվականին կլինի նաև հեռահար լաբորատորիաների ստեղծման դրամաշնորհային ծրագրին մասնակցելու մրցույթ, որի շրջանակներում գիտության ոլորտում կարող են համագործակցել Հայաստանի և Սփյուռքի գիտնականները։
«Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի հունվարի 26-ը։ Խոսքը Հայաստանում գիտության զարգացմանը սփյուռքահայերի ներուժը ներգրավելու մասին է»,- նշեց նա։