«Հրապարակ». Ինչ պայմաններում է տեղի ունենալու Շահրամանյանի «հարցաքննությունը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր, 11.00-ին կհյուրընկալվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում։ Շահրամանյանի «հարցաքննությունը» տեղի կունենա փակ ֆորմատով, չնայած որ հանձնաժողովն ունի նախադեպ, եւ Նիկոլ Փաշինյանին լսում էր բաց ռեժիմով՝ ուղիղ եթեր հեռարձակելով նիստը: Սակայն, ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ այն, ինչ կարելի Զեւսին, չի կարելի եզին։
Մենք հանձնաժողովից հետաքրքրվեցինք` Սամվել Շահրամանյա՞նն է նախապատվություն տվել փակ ֆորմատին: Հանձնաժողովից բացասական պատասխան տվեցին՝ ասելով, որ ֆորմատի հարց նույնիսկ չի էլ քննարկվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: