Հայոց պատմություն է գրվում սև, արնաթաթաղ տառերով․ նզովյալ կլինենք, թե թույլ տանք Արցախի հարցը փակվի
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շարունակում եմ քայլել, անթթվածին շնչել, լաց ու ծիծաղ խառնել...ու զարմանալ, որ Եռաբլուրում միակ որդուն հուղարկավորելու պայքարը կյանքի իմաստ դարձրած մոր, հոր շիրիմին խաղալիք դնող փոքրիկի, ամուսնու սառը գերեզմանաքարից ջերմություն փափագող երիտասարդ կնոջ կողքին տոնածառ զարդարող, Արցախը հանձնած «հանգիստ» ապրող հանցավորները անպատիժ, շարունակում են պատժել...ու իրենք անհոգի են, անհայրենիք ու ՀԱՅ չեն... Հայոց պատմություն է գրվում սև, արնաթաթաղ տառերով. Արցախը հանձնեցին ՀՀ օտարածին իշխանությունները... Դու և ես չէ, որ Արցախի հարցն ենք բացել ու նզովյալ կլինենք, եթե թույլ տանք այն փակվի... ՔԱՅԼԵՐՍ ԱՐՑԱԽ ԵՆ ՏԱՆՈւՄ»,- գրել է պատգամավորը։