Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Հայկական կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: Քննարկումների մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է՝ քննարկել են իրավիճակը Կովկասում:
Մինչև այդ Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ընդունված որոշումները հայ գործընկերներին փոխանցելու համար:
Հայաստանի ԱԳՆ խոսնակը «Լուրեր»-ին հայտնել է, որ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը: