ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Գազայում մարդասիրական հրադադարի երաշխավորներին
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Քաթարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն հանդիսանում են Գազայում մարդասիրական հրադադարի երաշխավորներ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ղեկավարությունը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն անցել է երկար ու դժվար բանակցությունների միջով՝ հասնելու հումանիտար հրադադարի:
Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համաձայնել են քառօրյա հրադադարի, որի ընթացքում Գազայում պահվող 50 պատանդներ կփոխանակվեն Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների հետ, ինչպես նաև պաշարված անկլավ կմտնի հումանիտար օգնություն։