Խնձորի սերմերում թունավոր ամիգդալին գլիկոզիդ է պարունակվում. վտանգավո՞ր է արդյոք առողջության համար
Պարզվել է, որ խնձորի սերմերը իրականում թույն են պարունակում՝ յուրաքանչյուրը 0,6% ամիգդալին գլիկոզիդ։ Հայտնվելով օրգանիզմում՝ այն վերածվում է վտանգավոր թունավոր ցիանիդի, ստամոքսում քայքայվում է մինչև հիդրոցիանաթթու դառնալը:
Որպեսզի նյութը հանգեցնի լուրջ թունավորման, անհրաժեշտ է ուտել 3,7 գրամ գլիկոզիդ՝ երկու կիլոգրամ սերմ. Ուստի կարիք չկա անհանգստանալու օրգանիզմի վրա խնձորի սերմերի բացասական հետևանքներից։ Այն նույնիսկ օգտակար է, քանի որ խնձորի սերմերը մեծ քանակությամբ յոդ են պարունակում։
Դրանք պարունակում են նաև վիտամիններ: Օրինակ՝ B17-ը, որն իր բնույթով շատ քիչ է, բայց դադարեցնում է քաղցկեղի բջիջների աճը։ Խնձորի սերմերը պարունակում են նաև սպիտակուցներ և ճարպաթթուներ։ Բայց հարկ է հիշել, որ դրանք օգտակար են միայն թարմ վիճակում, փոխանցում է Aysor.am-ը։