Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է ֆիզիկական ներգործության համար մեղադրվող 21-ամյա երիտասարդը
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 22-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 21-ամյա Արման Մ.-ն, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: