Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում. Վոլֆովիչ
Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում, որը անցկացվում է այսօր Մինսկում: Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:
«Ոչ մի որոշում արգելափակված չէ», — նրա խոսքը մեջբերում է «БелТа» պետական գործակալությունը:
Նրա խոսքով՝ Բելառուսի ԱԳՆ-ն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հետ համատեղ համաձայնեցրել է բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացվել են պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին:
«Դա նույնպես խոսում է փոխըմբռնման մասին, այդ թվում հայկական կողմից, այն հարցերի լուծման հարցում, որոնք այսօր դրված են կազմակերպության վրա», — նշել է նա: