Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը այցով գտնվում է Մերձավոր Արևելքում
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը նոյեմբերի 23-ին ժամանել է Մերձավոր Արևելք՝ հանդիպելու Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sky News պարբերականը հաղորդում է, որ Քեմերոնը իսրայելցի իր պաշտոնակից Էլի Քոհենի հետ այցելել է Բեերի կիբուց, որտեղ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ավելի քան 100 մարդ էր սպանվել։
Քեմերոնը հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, այնուհետև Պաղեստինի իշխանությունների։
Նախօրյակին Քեմերոնը Լոնդոնում հանդիպել է մուսուլմանական երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Նիգերիայի, Պաղեստինի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի պաշտոնակիցների, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի և Կատարի դեսպանի հետ։ Նա Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը կոչ է արել ապահովել Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի բոլոր պայմանների կատարումը։
Սեպտեմբերի 13-ին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քեմերոնը նշանակվել է ԱԳՆ ղեկավար։ Դրանից անմիջապես հետո նա Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտություններն անվանել է հիմնական միջազգային խնդիրները արմատական գլոբալ փոփոխությունների դարաշրջանում: