41-ամյա տղամարդը շքամուտքում դանակով հարձակվել էր 35-ամյա բնակչի վրա և հափշտակել նրա բջջային հեռախոսն ու փող
Ավազակության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել են նոյեմբերի 21-ին: Ըստ տեղեկության` երկու օր առաջ, գիշերը, Ներսես Աշտարակեցու փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ նույն փողոցի մեկ այլ շենքի շքամուտքում դանակով հարձակվել էր 35-ամյա բնակչի վրա և հափշտակել նրա բջջային հեռախոսն ու փող:
Տեղեկությունը ստուգվել է ու հաստատվել: Նույն օրը, ավազակություն կատարելու կասկածանքով, 41-ամյա տղամարդը ձերբակալվել է: Պարզվել է, որ դեպքը կատարվել էր նոյեմբերի 19-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, իսկ հեռախոսից բացի հափշտակվել էր 100 հազար դրամ:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: