Նոյեմբերի 25-ին Երևանի ՀՅԴ գրասենյակներում տեղի են ունենալու հանդիպումներ քաղաքացիների հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
նոյեմբերի 25-ին Երևանի վարչական շրջանների ՀՅԴ գրասենյակներում տեղի են ունենալու հանդիպումներ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։
Ձեզ հուզող հարցերին պատասխանելու, ձեր առաջարկությունները լսելու և օրախնդիր հարցերի շուրջ շահագրգիռ զրույց ունենալու նպատակով` շաբաթ օրը, ժամը 11։00-14։00֊ը, պատգամավորները կլինեն ստորև նշված հասցեներում։
1.Կենտրոն՝ Լիլիթ Գալստյան
Հասցեն՝ Հանրապետության 30
2.Արաբկիր՝ Արթուր Խաչատրյան
Հասցեն՝ Փափազյան 16
3. Նոր Նորք՝ Թադեւոս Ավետիսյան և Քրիստինե Վարդանյան
Հասցեն՝ Նորքի 1-ին զանգված, Նանսենի 13ա
4.Շենգավիթ՝ Ասպրամ Կրպեյան և
Մհեր Սահակյան
Հասցեն՝ Բագրատունյաց 37
5.Մալաթիա- Սեբաստիա՝ Արփինե Վարդանյան
Հասցեն՝ ՀԱԹ Անդրանիկի 73
6․ Ավան՝ Արծվիկ Մինասյան
Հասցեն՝ Ավան Առինջ N6 մանկապարտեզ
(էլեկտրացանցի մոտ)
7. Քանաքեռ- Զեյթուն՝ Գեղամ Մանուկյան և Արմեն Ռուստամյան Հասցեն՝ Կարապետ Ուլնեցու 72, բն 17
8․ Աջափնյակ՝ Արգիշտի Գեւորգյան և Աշոտ Սիմոնյան
Հասցեն՝ Նորաշեն (16֊րդ) թաղամաս, 23 շենք, 1֊ին հարկ
9․ Էրեբունի (ժամը 15։00-18։00)` Ասպրամ Կրպեյան և Մհեր Սահակյան
Հասցեն՝ Սասունցի Դավիթ 44»։