Օսկարակիր դերասան Ջեյմի Ֆոքսի դեմ սեռական ոտնձգության հայց է ներկայացվել
Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր, «Ջանգոն ազատված» ֆիլմի աստղ Ջեյմի Ֆոքսին մեղադրել են ոտնձգությունների համար, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է FoxNews-ը։
Ենթադրյալ տուժողը դատի է տվել օսկարակիր դերասանին՝ պնդելով, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 27-ի գիշերը։ Նրա խոսքով՝ ինքը ընկերուհու հետ եկել է ռեստորան, որտեղ նկատել է հոլիվուդյան աստղին ու խնդրել լուսանկարվել նրա հետ։
Ֆոքսը, որը «կարծես թե հարբած է եղել», համաձայնել է, ապա աղջկան տարել է մեկուսի վայր և առանց թույլտվության սկսել է ձեռքերը մտցնել նրա հագուստի տակ։ Հայցվորը հավելել է, որ դերասանի անվտանգության աշխատակիցը հետևել է տեղի ունեցածին, սակայն չի միջամտել։ Հայցվորը նշել է, որ միջադեպի հետևանքով ինքը ստացել է «ֆիզիկական և էմոցիոնալ տրավմա»։ Ենթադրյալ տուժողը պահանջել է բարոյական փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար։