Կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիան անջատվեց․ Փաշինյանը բարկացավ
Կառավարության նիստին՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ հոսանքի տատանում եղավ, ինչի արդյունքում մի քանի վայրկյանով նիստերի դահլիճում էլեկտրաէներգիայի անջատում եղավ։
«Սա էն է, ինչի մասին են օրը, պարո՛ն Սանոսյան, Ձեզ ասում էի,այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ»,-կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատման պահին, մթության մեջ, ՏԿԵ նախարարին դիմեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, թե շարունակաբար բարձրացնում են Հայաստանում էլեկտրական էներգիայի որակի հարցը և հետևողական չեն լինում:
«Ասենք, ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ, հո չի կարելի տաս տարի նույն բանի մասին հանձնարարական տալ: Մեր երկրում անորակ է էլեկտարական հոսանքը՝ այս շենքում էլ: Աշխատասենյակներում լույսերն անընդհատ թարթում են ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում ա»,-բարկացավ Փաշինյանը: