Վիրաբույժը բացահայտել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամների պլաստիկ վիրահատությունները
Վիրաբույժ Էնդրյու Պերեդոն բացահայտել է Քարդաշյան-Ջենnեր ընտանիքի անդամների կողմից կատարված պլաստիկ վիրահատությունները։ Համապատասխան նյութը հայտնվել է Daily Mail-ի կայքում։
Առաջին հերթին բժիշկը վերլուծել է Քլոե Քարդաշյանի արտաքինի փոփոխությունները։ Նրա ենթադրությունների համաձայն՝ միջամտությունների են ենթարկվել շուրթերը, քիթը, կզակը և աչքերի շուրջը։
«Վիրահատությունները, որոնք նա կարող էր կատարած լինել, ներառել են այտոսկրերի և ծնոտի գիծը շտկելու ֆիլերներ: Նրա աչքերը կարծես թե մի փոքր բարձրացել են»,- բացատրել է Պերեդոն։
Մասնագետն այնուհետեւ խոսել է Քիմ Քարդաշյանի մասին, ով, իր կարծիքով, մեծացրել է շուրթերը՝ օգտագործելով ֆիլերներ կամ ճարպային պատվաստում։ Բացի դրանից, նա կարծում է, որ աստղը ռինոպլաստիկա է արել և բլեֆարոպլաստիկա:
Նա նաև ուշադրություն է հրավիրել Քենդալ Ջենների վրա։
«Միակ բանը, որ կարող եմ ասել, որ աչքի է ընկնում, նրա քիթն է: Ես կասեի, որ այն ավելի բարդ տեսք ունի, քան 2009 թվականի լուսանկարում: Բացի դրանից, թվում է, որ նա նիհարել է կզակի հատվածում, բայց դժվար է ասել՝ դա բնական է, թե՞ ֆիլլերներն են օգնել նրան»,- ասել է Պերեդոն։
Բացի դրանից, հրատարակության զրուցակիցը նշել է Քորթնի Քարդաշյանին և Քայլի Ջեններին.
«Ես մեծ տարբերություն չեմ տեսնում Քորթնիի լուսանկարում։ Միակ բանը, ինչի մասին կարող եմ մտածել, ռինոպլաստիկան է: Ենթադրում եմ նաև, որ նա կարող էր ներարկումներ անել, որոնք օգնել են պահպանել իր երիտասարդ տեսքը»,- բացատրել է Պերեդոն և նշեց, որ Ջեններն իր հերթին դիմել է ծնոտի լիպոսակցիային, ռինոպլաստիկայի և շուրթերի մեծացման։
Ինչ վերաբերում է բոլոր քույրերի մորը, ապա Քրիս Ջենները դիմահարդարում և ռինոպլաստիկա է արել։ Ի թիվս այլ բաների, Պերեդոն ընդգծել է շուրթերի մեծացումը ֆիլլերի և կոպերի շտկման միջոցով՝ լիֆտինգ էֆեկտի համար:
«Նա իր տարիքի համար հիանալի տեսք ունի, բայց միանշանակ օգնություն է ստացել»,- եզրափակել է վիրաբույժը, փոխանցում է Shantnews-ը։