Իրանը հայտարարել է պատերազմի շարունակման դեպքում Իսրայելի դեմ նոր ճակատների անխուսափելիության մասին
Իսրայելի դեմ պայքարի նոր ճակատների բացումն անխուսափելի կդառնա, եթե ռազմական գործողությունները շարունակվեն Գազայի հատվածում։ Լիբանան կատարած այցի ժամանակ նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Եթե պատերազմը շարունակվի, ապա նոր ճակատների բացումն անխուսափելի է», - նշել է Աբդոլլահիանը, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Եթե զինադադարը չշարունակվի, հանգամանքները տարածաշրջանում կփոխվեն, և ռազմական գործողությունների մասշտաբները կընդլայնվեն»,- հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։