ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը հայտնել է, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, Մինսկում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ, փոխանցում է Риа Новости-ն․
«ՀԱՊԿ արտգործնախարարները համատեղ հայտարարությունն են արել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների մասին, որն առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում ներկա ռազմաքաղաքական իրավիճակում»,- նշել է Ալեյնիկը։
Երկրորդ փաստաթուղթը ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի համատեղ որոշումն է ՀԱՊԿ անդամ երկրների լրացուցիչ միջոցառումների ցանկի վերաբերյալ, որոնք ուղղված են ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության ապահովմանը։
Նշենք՝ ՀԱՊԿ հանդիպմանը ստորագրվել են շուրջ 20 փաստաթղթեր, այդ թվում փաստաթուղթ՝ կազմակերպության խաղաղապահ զորակազմերի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ այսօր Մինսկում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որոնց հայկական կողմը չի մասնակցում։