Լրագրողների վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել Է «Ռոսիա-24» - ի թղթակիցը
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները հարձակվել են Զապորոժիեի շրջանում գնդակոծությունների մասին նյութ նախապատրաստող ռուս լրագրողների խմբի վրա: Այդ մասին հայտնում է mk.ru-ն։
Բեկորային վնասվածքներ է ստացել «Ռոսիա-24»-ի թղթակից Բորիս Մաքսուդովը, հայտնում է ռազմական գերատեսչությունը:
Մակսուդովն օպերատիվ կերպով տարհանվել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, կյանքին վտանգ չի սպառնում։