Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ Երևանի և Բաքվի միջև. Զախարովա
Սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին հայկական կողմին առաջարկներ են ուղարկվել բանակցություններ վարել ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակում, որոնց հստակ պատասխաններ դեռ չենք ստացել։ Ինչպես կարող է անհայտ լինել, երբ ես նոր եմ ներկայացրել փաստերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը տեղյակ չէ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման Մոսկվայի առաջարկներին։
«Միևնույն ժամանակ, Երևանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնում և Բրյուսելում, թեև ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ մի շարք պատճառներով: Նրանց գործողությունները ստորադասվում են Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու նպատակին, նրանք ցանկանում են ոչնչացնել տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները և միևնույն ժամանակ անամոթաբար գողանալ և փոփոխել Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները՝ պատեհապաշտ նկատառումներին համապատասխան։
Ուստի նրանց միջնորդությունից իրական օգուտ չկա, չի էլ կարող լինել, քանի որ լիցքն այլ է, նպատակը՝ այլ...
Երևանի անխոհեմ խաղադրույքը, որ Արևմուտքը կօգնի իրենց, ֆիասկո է ապրել: Սա նույնպես ակնհայտ է: Սա չտեսնելն անհնար է։ Չնայած առկա առաջարկներին և հրավերներին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեռևս սառեցված են»,- նշել է նա։