Ֆրանսիան Երեւանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չէր կարող իրացնել. Զախարովա
Հայաստանին ֆրանսիական Bastion զրահամեքենաներ մատակարարելու առավելությունների մասին փաստարկները բավականին միամիտ են թվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինայում նրանք ցույց տվեցին իրենց շատ ցածր արդյունավետությունը իրական մարտական պայմաններում։ Դե, չգիտեմ, եթե դրանք ցուցադրվեն, պարզապես հրապարակներում, գուցե իմաստ ունենա: Իսկ եթե արդյունավետությունը նայեք, խնդրում եմ, կարող եք գալ, մեր զինվորականները ձեզ կասեն։
Ի՞նչ է սա նշանակում Փարիզի ջանքերի առումով։ Պարզապես Ֆրանսիան վաճառեց Երևանին ոչ պիտանի ակտիվներ, որոնք Փարիզը չէր կարող իրացնել այլ ուղղություններով։ Թե կոնկրետ ինչպես այս գնումը կարող է ամրապնդել Հայաստանի ինքնիշխան տարածքի անվտանգությունը, մնում է առեղծված։
Էլ չենք խոսում այն մասին, որ արդյունաբերության տարբեր ճյուղերի ռազմական տեխնիկայի նման կուտակումը երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը»,- նշել է նա։