Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների ճակատագրին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ճակատագրին, նշել է.
«Այսօր մարդասիրական օգնություններով ինքնաթիռ թռավ Երևան։ Բեռների ծավալը 40 տոննա է, այն ձևավորվել է հայկական կողմի կարիքներից ելնելով, պարունակում է սնունդ, տաք հագուստ, շարժական էլեկտրակայան։
Նոյեմբերի 13-ին սկսվել է Ելիզավետա Գլինկայի «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից մարդասիրական բեռների բաշխման գործընթացը։ Դրանք կենցաղային էլեկտրական սարքեր են և տաք հագուստ։ Մենք ողջունում ենք Ռուսաստանում հայկական սփյուռքի ջանքերը»,- եզրափակել է Զախարովան: