Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանին և Ղարաբաղի հայերին աջակցելու համար. Զախարովա
Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանին և Ղարաբաղի հայերին աջակցելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօր առավոտյան Ռուսաստանի կառավարության կողմից նախապես հայտարարված մարդասիրական օգնությունով ինքնաթիռը օդ է բարձրացել եւ ուղեւորվել Երևան։ 40 տոննա բեռը ձևավորվել է՝ հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, այն ներառում է սնունդ և տաք հագուստ... Հաշվի առնելով, որ այս առումով շահարկումներ կային, ես դեռ ավելի կոնկրետ կլինեմ. Խոսքը վերմակների, շարժական էլեկտրակայանի մասին է։ Մենք ակնկալում ենք, որ այս ամենը օգտակար կլինի, քանի որ այն ձևավորվել է՝ հաշվի առնելով հայկական կողմի կարիքները։
Նոյեմբերի 13-ին Ելիզավետա Գլինկայի անվան «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի անունից սկսվել է մարդասիրական բեռների բաշխման գործընթացը։ Սրանք կենցաղային էլեկտրական սարքեր են և տաք հագուստ։ Մենք ողջունում ենք Ռուսաստանում հայկական սփյուռքի ջանքերը, ֆինանսական օգնություն է ցուցաբերվել Հայերի միության բազմաթիվ տարածաշրջանային մասնաճյուղերի կողմից»,- եզրափակել է նա։