Իսրայելը բացահայտել է ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի մանրամասները
Իսրայելի գործարքը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ Գազայի հատվածից պատանդներին ազատելու և հրադադարի մասին, բաղկացած է մի քանի փուլից և ունի ժամանակային սահմանափակում։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Իսրայելի կառավարության փաստաթուղթը։ «10 պատանդներից բաղկացած յուրաքանչյուր խմբի ազատ արձակման դեպքում կապահովվի 24 ժամ հրադադար»,- նշվում է դրանում։
Այսպիսով, համաձայնագիրը վավեր կհամարվի պատանդների առաջին խմբի ազատ արձակման պահից և կսահմանափակվի առավելագույնը 10 օր հրադադարով։ Առաջին փուլը նախատեսում է չորս օրով զինադադար։
Ակնկալվում է, որ Իսրայելը սկզբում կազատի 150 պաղեստինցի բանտարկյալների, երբ ՀԱՄԱՍ-ը հրեական պետությանը վերադարձնի 50 պատանդների: Երկրորդ փուլում փոխանակումը նախատեսվում է նույն բանաձևով, ուստի ազատվածների վերջնական թիվը կարող է տարբերվել հայտարարվածից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր Իսրայելի հետ Գազայի հատվածում մարդասիրական քառօրյա դադար սահմանելու համաձայնության մասին՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցմամբ։
Համաձայնագիրը նախատեսում է նաև հարյուրավոր բեռնատարներով սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի մատակարարում անկլավի բոլոր շրջաններ։ Որպես միջնորդներ հանդես են եկել Կատարն ու Եգիպտոսը։