Ուկրաինայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 10.000-ի
Ավելի քան 10․000 խաղաղ բնակիչ է սպանվել Ուկրաինայում 2022թ․ փետրվարին Ռուսաստանի ներխուժումից ի վեր, ընդ որում, վերջին շրջանի մահվան դեպքերի մոտ կեսը տեղի է ունեցել առաջնագծից շատ հեռու։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը:
Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների առաքելությունը, որն ունի տասնյակ դիտորդներ երկրում, ասել է, որ ակնկալում է, որ իրական թիվը «էականորեն ավելի բարձր» կլինի, քան պաշտոնական ցուցանիշը, քանի որ ճշգրտման աշխատանքները շարունակվում են: