Խաղացինք լավ թիմի դեմ․ Պետրակովը՝ Հայաստան-Խորվաթիա խաղի մասին
Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․
«Խաղացինք լավ թիմի դեմ։ Շնորհավորում եմ Խորվաթիայի հավաքականին։
Սելարայանը վնասվածք ուներ, փոխարինեցի, որպեսզի ռիսկի չդիմեինք»,- ասել է Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի հավաքականը D խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ վաստակելով 8 խաղում 8 միավոր։